գլխավոր Տեխնո Apple-ը սեղմում է օղակը

Apple-ը սեղմում է օղակը

Apple ընկերությունը մեծացնում է ճնշումը Fortnite ընկերության վրա, որը ջնջեց իր խանութից բոլորովին վերջերս։

Ինչպես պատմել են Epic Games ընկերությունում, Apple-ը սպառնացել է ջնջել App Store-ից ընկերության օգտահաշիվը և զրկել նրանց iOS և Mac ՕՀ-ների համար կոնտենտ ստեղծելու գործիքներից։ Դա տեղի կունենա, եթե կողմերը չհարթեն իրենց տարաձայնությունները մինչև օգոստոսի 28-ը։ Սրա հետ կապված Epic Games-ը դիմել է դատարան, որպեսզի օգտահաշիվի հեռացումը սառեցվի տարաձայնությունները լուծելու ժամանակ, գրում է TJ-ն։