
Համաշխարհային արբանյակային ինտերնետի զարգացման գործին մասնակցում են մի շարք խոշոր կազմակերպություններ՝ Amazon, Boeing, OneWeb, Samsung, SpaceX։ Սակայն հենց վերջինն է այդ ոլորտում ամենամեծ հաջողությանը հասել։ Վերջերս ընկերությունը, որը հիմնադրել է Իլոն Մասկը, թողարկեց Starlink ծրագրի թեստավորման բետա տարբերակը՝ արաբնյակային ծառայություն, որը Երկիր մոլորակի բնակիչներին պետք է ապահովի ինտերնետով։

Հիմա ուղեծրային արբանյակների քանակը հասնում է 600-ի։ Թեստավորման նախագիծը դեռևս սահմանափակվում է միայն ԱՄՆ-ի հյուսիսային ու Կանադային հարավային շրջանների բնակիչներով։ SpaceX-ի մատակարարած ինտերնետի արագության առաջին թեստավորման արդյուներն արդեն հայտնվել են ցանցում։ Ներբեռնման արագությունը տատանվում էր 35,5 մբ․վրկ-ից մինչև 60մբ/վրկ արագությունների միջև, իսկ վերբեռնման արագությունը՝ 4,6-ից մինչև 17,7։ Թեստավորման արդյունքներում պարզվել է, որ միջին պահումը կազմում է 30-40 միլիվայրկյան, եզակի դեպքերում հասնում էր մինչև 90 միլիվայրկյանի։

SpaceX-ի ներկայացուցիչների խոսքով, ծրագրի ամբողջակլան թողարկումից հետո ներբեռնման արագությունը կկազմի 1ԳԲ/վրկ, իսկ պահումը կլինի ոչ ավելի, քան 35 միլիվայրկյան։ Արբանյակային ինտերնետին հասանելիություն ստանալու արժեքը դեռ չի նշվում։ Փորձագետների խոսքով ԱՄՆ-ի ու Կանադայի բնակիչների համար այն կկազմի մոտ 100 դոլար ամսական։ Համեմատության կարգով նշենք, որ Reddit սոցցանցի օգտատերերը, որտեղ հրապարակվել էին տվյալները, ինտերնետի համար վճարում են ամսական 150 դոլար ու 10մբ/վրկ արագության համար։
Starlink ծրագրի ամբողջական թողարկումը նախատեսվում է 2020-ականների կեսերին։