
ԱՄՆ նախագահը երկարացրել է ByteDance-ի վրա դրված վերջնաժամկետը
Դոնալդ Թրամփը ստորագրել է մի հրամանագիր այն մասին, որ չինական ByteDance ընկերությունը, որը TikTok-ի սեփականատերն է, առաջիկա 90 օրերի ընթացքում պարտավոր է հրաժարվել ԱՄՆ-ում իր բոլոր ակտիվներից։
Օգոստոսի սկզբին, երբ Թրամփը ստորագրեց TikTok-ն ու WeChat-ը արգելելու մասին հրամանագիրը, նա չինական ընկերություններին 45 օր տվեց, այսինքն մինչև սեպտեմբերի 20-ը։ Հիմա վերջնաժամկետը երկարացվեց ու հասավ մինչև նոյեմբերի 12-ը։ Իր հրամանում Թրամփը կրկնել է նախկինում ասվածը, այն է՝ որ չինական ընկերությունը կարող է վտանգել ԱՄՆ ազգային անվտանգությունը։ Մինչև նոյեմբերի 12-ը չինական ByteDance ընկերությունը պարտավոր է ոչ միայն ամբողջությամբ հրաժարվել ամրիկյան ակտիվներից, այլև ոչնչացնել օգտատերերի անձնական տվյալները։ Բոլորը։ Դրանից հետո ընկերությունը պարտավոր է գրավոր հաշվետվություն ներկայացնել արտասահմանյան ներդրումների կոնտեին։
Հրամանագրի ստորագրումից հետո ByteDance ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ մտադիր է հետագայում էլ զարգացնել TikTok-ն ԱՄՆ-ում։ Նրա խոսքով ամերիկայում 100 միլիոն մարդ սիրում է TikTok-ը։
Սոցցանցը կարող է խուսափել արգելափակումից, եթե այն գնի որևէ ամերիկյան կազմակերպոթւյուն։ Բանակցությունները հաստատել են Microsoft և Twitter ընկերությունները։