գլխավոր Տեխնո Google-ը նախազգուշացրել է ավստրալացիներին

Google-ը նախազգուշացրել է ավստրալացիներին

Google-ը զգուշացրել է Ավստրալիայի բնակիչներին, որ ԶԼՄ-ների մասին նոր օրենքը կանդրադառնա որոնման արդյունքների որակի վրա։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն Google-ին, այլև YouTube-ին։ Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում։ Ապրիլին՝ պանդեմիայի ու մեդիայի գովազդային եկումտների նվազման ֆոնին, ավստրալական իշխանությունները հայտարարեցին, որ կստիպեն  Google-ին ու  Facebook-ին վճարել տեղական լրատվամիջոցներին՝ իրենց կոնտենտն օգտագործելու համար։ Նաև պետք է տրամադրեին օգտատերերի ակտիվության ու նրան նախասիրությունների մասին տվյալները։

Հիմա որոնողական հսկան հայտարարություն է տարածել, որտեղ բացատրել է՝ ինչ կարող է փոխվել օգտատերերի համար այս օրենքի ընդունումից հետո։ Առաջին հերթին այն կազդի որոնման արդյունքների վրա ու առաջին տեղերում կհայտնվեն լրատվական ծառայությունները։ YouTube-ի համակարգի կոնֆիդենցիալ տեղեկատվության ձեռք բերումից հետո լրատվական ծառայությունները կարող են դուրս գալ որոնման թոփ տեղեր։ Այդ միջոցով նրանք մյուս հեղինակների համար ոչ ձեռնտու պայմաններ կստեղծեն ու խաղի անհավասար կանոններ կսահմանեն։