գլխավոր Տեխնո Շարժվող կաղապար կորեացիներից

Շարժվող կաղապար կորեացիներից

Սեուլի ազգային համալսարանի մի խումբ գիտնականներ հատուկ կաղապար են պատրաստել սմարթֆոնների համար, որը հնարավորություն է տալիս սարքավորումներին տեղաշարժվել հարթ մակերեսների վրայով։ Ընդ որում, ստեղծողները կաղապարի ամար նաև պրակտիկ կիրառություն են գտել» Գիտական հոդվածը հրապարակվել է IEEE Robotics and Automation Letters գիտական ամսագրում։

Ինչպես գրում է N+1-ը, ռոբոտացված կաղապարը լայնքով գրեթե հավասար է միջին վիճակագրական սմարթֆոնին, սակայն երկարությամբ մի քանի անգամ գերազանցում է դրան։ Դա այն պատճառով, որ կաղապարի հետին հատվածում երկու փոքրիկ շարժիչ կա տեղադրված։ Քաշը 81,5 գրամ է ու այն ունի 6 ոտք, որոնք շարժիչների միջոցով գործի են դրվում միաժամանակ։ Դեռևս կաղապարը աշխատում է օպերատորի հրահանգներով, սակայն այժմ աշխատում են նրա ամբողջական ինքնավարության վրա։ Դատելով ցուցադրական հոլովակից, կաղապարի ստեղծողները հույս ունեն, որ կաղապարը շարժվելով սմարթֆոնը կհասցնի լիցքավորման կետին ու այն կդնի լիցքավորման։