գլխավոր Տեխնո Xbox Series X-ի թողարկման ժամկետն արդեն հայտնի է

Xbox Series X-ի թողարկման ժամկետն արդեն հայտնի է

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Xbox Series X խաղային ապարատները շուկա դուրս կգան նոյեմբերին։ Կոնկրետ ամսաթիվ ռելիզում չի նշվում, սակայն The Verge-ի տվյալներով խոսքը ամսվա առաջին շաբաթի մասին է։

Microsoft ընկերությունը նաև հայտարարել է, որ 343 Industries ընկերության հետ շատ բարդ որոշում են կայացրել՝ հետաձգել Halo Infinite խաղի ռելիզը մինչև 2021 թվականը։ 3DNews-ը գրում է, որ ընկերությունը պլանավորում էր այն թողարկել սարքավորուման հետ միաժամանակ։