գլխավոր Տեխնո Xiaomi-ն թափանցիկ հեռուստացույց է ներկայացրել

Xiaomi-ն թափանցիկ հեռուստացույց է ներկայացրել

Իր 10-ամյակի միջոցառմանը չինական հսկա Xiaomi-ն նորկայացրեց թափանցիկ հեռուստացույց՝ Mi TV LUX OLED Transparent Edition։ Այն արժե 7 հազար դոլար և պատկերը ցույց է տալիս բնական ֆոնի վրա։

Հեռուստացույցում կիրառել են TOLED դիսփլեյների տեխնոլոգիան։ Նման էկրաններում օգտագործում են թափանցիկ կոմպոնենտներ։ Դրա դիոդների լուսավորում հարկավոր չէ, այդ պատճառով էլ պատկերը կարծես թե ճախրում է օդի մեջ։ Այս հեռուստացույցի անկյունաչափը 55 դյույմ է, հաճախականությունը՝ 120 Հերց։

The Verge-ը գրում է, որ դեռ պարզ չէ, թե ինչ պայմաններում է էկրանի թափանցիկությունն իրենց դրսևորում իր լավագույն կողմերով։ Հեռուստացույցը դեռ չեն ցուցադրել գործողության մեջ։ Վաճառքը Չինաստանում կսկսվի օգոստոսի 16-ից։