գլխավոր Տեխնո Google-ը կզգուշացնի երկրաշարժերի մասին

Google-ը կզգուշացնի երկրաշարժերի մասին

Google-ը Android-ով ծանուցումներ կուղարկի, որոնք կզգուշացնեն երկրաշարժերի մասին։ Սմարթֆոնները կզգուշացնեն քաղաքացիներին ու միասնական ցանց կստեղծվի նմանատիպ աղետների մասին տեղեկացնելու համար։ Այս մասին Google -ը հայտնել է իր պաշտոնական բլոգում։

Ծանուցումները դեռևս աշխատում են միայն Կալիֆորնիայի բնակիչների համար։ Դրա համար որոնողական հսկան պայմանավորվածություն է ձեռք բերել նահանգի իշխանությունների հետ։ Ընկերությունն ավելի քան 700 սեյսմակայաններից տվյալներ կստանա ու նախապես կզգուշացնի իր օգտատերերին ցնցումների մասին։

Google-ը նաև լուծում է առաջարկել այն տարածաշրջանների համար, որոնք հագեցած չեն վերգետնյա սեյսմիկ կայաններով։ Ընկերությունն առաջարկում է Android-ով աշխատող սմարթֆոններն օգտագործել որպես փոքրիկ սեյսմակայաններ, այդպիսով ստեղծելով միասնական սեյսմիկ տեղեկատվական ցանց։

Ակսելերոմետրները կորսան ստորգետնյա ցնցումների ազդանշաններն ու կհամեմատեն այլ սմարթֆոնների որսացած տվյալների հետ։