գլխավոր Տեխնո Xiaomi Mi 10 Ultra. սմարթֆոն, որում ամեն ինչ կա

Xiaomi Mi 10 Ultra. սմարթֆոն, որում ամեն ինչ կա

Չինական հսկան՝ Xiaomi-ն նշում է իր 10-ամյակն ու դրա պատվին իր սպառողներին է ներկայացնում Mi 10 Ultra սուպեր ֆլագմանը։ Սմարթֆոնը ներկայացնվում է որպես մոդել, որտեղ ամեն ինչ կա։ Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ կա դրա մեջ ու ինչքանով է իրեն արդարացնում։

Ինչպես գրում է The Verge-ը, սարքավորման հիմնական առանձնահատկություններից մեկը120 Վատտ հզորությամբ սուպերարագ լիցքավորումն է։ Այդ տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնը 100%-ով լիցքավորվում է 23 րոպեում, իսկ 5 րոպեում հեռախոսի լիցքը հասնում է 41%-ի։ Ի դեպ, էնտուզիաստների մի խումբ որոշեց փորձարկել այդ հնարավորությունն ու Xiaomi-ի արագ լիցքավորման համակարգն իրեն ցուցաբերեց ըստ արժանվույն՝ լավագույն կողմերով։ Սրան գումարած Mi 10 Ultra-ն ունի նաև անլար լիցքավորման համակարգ, որը սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորում է 40 րոպեում։ Հիանալի արդյունք է, եթե հաշվի առնենք, որ iPhone-ի ֆլագմանները ամբողջությամբ լիցքավորվում են մեկ ժամից էլ ավելի երկար, ու դա լարով լիցքավորելու դեպքում։

Անցնենք տեսախցիկներին, որտեղ նույնպես նորարություն կա՝ 120x թվային զում։ Սակայն այստեղ ամեն ինչն այնքան էլ վարդագույն չէ, ինչպես լիցքավորման համակարգի դեպքում։ Չորս տեսախցիկները հավաքված են մեկ բլոկում՝ հետին պանելի վրա։ Այն իր մեջ ներառում է հիմնական տեսախցիկը՝ 48 ՄՊ մոդուլով և օպտիկական ստաբիլիզացիայով, տելեօբյեկտիվ՝ 120x զումով, 20ՄՊ մոդուլը պատասխանատու է գերլայնանկյուն նկարահանումների համար, իսկ 12ՄՊ մոդուլը՝ պորտետներ նկարելու համար։ Սելֆի տեսախցիկը 20 ՄՊ է։

Բայց, տեսախցիկը նորմալ աշխատում է մինչև 10x մոտեցնելուց հետո, այսինքն երբ ավարտվում է օպտիկական զումի սահմանը։ Դրանից հետո պատկերը վերածվում է ցեխի, իսկ 120x մոտեցնելուց հետո, ընդհանրապես հեռու է որակյալ պատկեր կոչվելուց։ Ավելին, սպառողներն ու փորձակողներն ասում են, որ այն ոչ թե 120x մոտեցնում է պատկերը, այլ 50x-ից հետո պարզապես վերցնում ու կտրում է այն ու այդ եղանակով մոտեցնում։ Չնայած մեղադրել ընկերությանը սրա համար մի փոքր սխալ կլինի, քանի որ տելեօբյեկտիվները հեռախոսների համար դեռ բավականին հում տեխնոլոգիա են ու գնալով ամեն ինչ ավելի կկատարելագործվի։

0,5х
10х
50х
120х

Ինչ վերաբերվում է մյուս բնութագրիչներին, ապա նոր ֆլագմանն աշխատում է Snapdragon 865 պրոցեսորի հիմքով, օպերատիվ հիշողությունը՝ 8,12 կամ 16 ԳԲ է, իսկ հիմնական հիշողությունը՝ 128, 256 կամ 512 ԳԲ։

Էկրանը՝ 6․67 դյույմ OLED էկրան։ Վաճառքում կհայտնվի օգոստոսի 16-ից, նախնական գինը՝ 760 դոլար։