գլխավոր Տեխնո Նոր սմարթֆոն Microsoft-ից

Նոր սմարթֆոն Microsoft-ից

@EvLeaks նիքնեյմով հայտնի Էվան Բլասսն իր Twitter-ի էջում  մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ապագա Surface Duo սմարթֆոնն ինչ տեսք կունենա։ Այս յուրօրինակ Android-ը Microsoft-ի արտադրությունն է։ Այս սմարթֆոնը ոչ միայն կդառնա ընկերության առաջին՝ Android-ով աշխատող սմարթֆոնը, այլև կփորձի ընկերությանը վերականգնել շուկայում՝ Windows Phone-ի տապալվելուց հետո։ Այն նաև երկու էկրանով սմարթֆոնները շուկայում առաջ տանելու յուրօրինակ փորձ է։

Windows Central-ի փոխանցմամբ, Surface Duo սմարթֆոնն աշխատելու է Qualcomm Snapdragon 855 պրոցեսորով, 6ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Երկու՝ 5,6 դյույմանոց AMOLED էկրան, 1800 х 1350 պիքսել թողունակությամբ։ Էկրանը սպասարկում է նաև ֆիրմային Surface Pen-ը։

Համեմատաբար համեստ պարամետրերն ու հատուկ տեխնոլոգիաների բացակայությունը, ինպիսին օրինակ NFC և 5G տեխնոլոգիաներն էին, բացատրվում է նրանով, որ սմարթֆոնի կորպուսը պատրաստել են դեռ 2018 թվականին։