գլխավոր Տեխնո Google-ը կշարունակի գաղտնալսել իր օգտատերերին, բայց միայն նրանց թույլտվությամբ

Google-ը կշարունակի գաղտնալսել իր օգտատերերին, բայց միայն նրանց թույլտվությամբ

Google-ը որոշակի փոփոխություններ է մտցրել ձայնային օգնականների աշխատանքի մեջ։ Հիմա աշխատակիցները կարող են լսել ձայնային օգնականի ձայնագրությունները միայն այն դեպքում, երբ օգտատերերը կտան իրենց համաձայնությունը։ Այս մասին տեղեկացնում է Cnet-ը։

Մարդկանց գաղտնալսելու սկանդալից հետո միայն որոնողական հսկան որոշել փոփոխություններ մտցնել ալգորիթմների աշխատանքի մեջ։ Մեկ շաբաթ առաջ ընկերությունը Google Assistant-ի բոլոր օգտատերերին էլեկտրոնային նամակներ է ուղարկել, որտեղ նշել էին, որ իրենց ձայնային հաղորդագրությունների ձայնագրություններն այլևս չեն պահպանվելու սերվերներում, նաև հղում կար VAA-ին գրանցվելու համար։