գլխավոր Տեխնո Google-ի տեխնոլոգիան լուսանկարները դարձնում է 3D պատկերներ

Google-ի տեխնոլոգիան լուսանկարները դարձնում է 3D պատկերներ

Google-ում ցուցադրել են NeRF-W տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ստեղծել ծավալային 3D տեսարաններ, աշխարհի տարբեր ծայրերի պատահական լուսանկարներից։ Գործիքն ինքնուրույն մաքրում է լուսանկարում առկա մարդկանց, ու ավելորդ դետալները, իսկ ջնջված հատվածն ուղղում, հավասարեցնում է էքսպոզիցիայով, գույնով ու երանգներով։

Այդ գործիքի շնորհիվ հեղինակները վերականգնել են Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները, Սակրե-Կոյերի բազիլիկան Փարիզում և Հռոմի Տրևի շատրվանները։ Ու դրա համար նրանք օգտագործել են ընդամենը լուսանկարներ, ասենք՝ Flickr-ից։ Արդյունքում հետազոտողները կարողացել են ստանալ տարբեր լոկացիաների 3D ռենդերները։ Ընդ որում, դիտակետը ընտրում էին ձեռքով։

NeRF-W-ը հիմնված է NeRF տեխնոլոգիայի վրա, որը հետազոտողների նախնական աշխատանքն էր, որը թույլ էր տալիս անել նույն բանը, սակայն նորմալ աշխատում էր միայն շատ կոնկրետ նախատեսված պայմաններում։