գլխավոր Տեխնո «Яндекс»-ը կփորձարկի իր առանց վարորդի մեքենաները ԱՄՆ տարածքում

«Яндекс»-ը կփորձարկի իր առանց վարորդի մեքենաները ԱՄՆ տարածքում

«Яндекс»-ը սկսել է ինքնավար մեքենաների ռեգուլյար թեստավորման գործընթացը։ Փորձարկումներն անց են կացվելու ԱՄՆ-ում։ Էնն-Հարբոր ուսանողական քաղաքը դարձավ «Яндекс»-ի երկրորդ թեստավորման պլատֆորմը Ռուսաստանի սահմաններից դուրս։ Առաջինն Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվն է։

Ընկերությունում ընդգծել են, որ Միչիգանում նրանց թույլատրվել է փորձարկել ինքնավար մեքենան, երբ ղեկին ոչ ոք չկա, իսկ ԱՄՆ-ում ճանապարհային երթևեկության կանոնները խիստ տարբերվում են եվրոպականից։ Այնտեղ կարող եք հանդիպել լուսացույցների որոնք միանգամից հինգ գույն ունեն, կան խաչմերուկներ, որոնք ընդհանրապես չեն կարգավորվում և նախապատվությունը տրվում է խաչմերուկին առաջինը մոտեցած վարորդին։