գլխավոր Տեխնո Apple-ի ինչի՞ն են պետք մագնիսները

Apple-ի ինչի՞ն են պետք մագնիսները

Ժամանակակից iPhone-ներն իրենց սպառողներին առաջարկում են անլար լիցքավորման համակարգ։ Սակայն iPhone 12-ում բավականին հետաքրքիր նորություն կա։ Տարբեր ինսայդերական աղբյուրներ լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ iPhone 12-ը կունենա անլար լիցքավորում մագնիսային աջակցությամբ։ Բավականին հզոր մագնիսները ինքնուրույն կտեղաշարժեն հեռախոսը, մինչև այն հայտնվի լիցքավորման համար հարմար ու ճիշտ դիրքում։

Տրամաբանական է ենթադրել, որ նման տեխնոլոգիայի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան լիցավորող սարքավորում։ Դա խոսում է այն մասին, որ հնարավոր է, որ Apple-ը թողարկի նաև անլար լիցքավորման սարքավորում՝ Air Power նախագծի ֆիասկոյից հետո։