գլխավոր Տեխնո Իլոն Մասկի կյանքի կարևորագույն իրադարձությունը

Իլոն Մասկի կյանքի կարևորագույն իրադարձությունը

Այսօր SpaceX-ի կոսմոդրոմում կայացել է Starship SN5 տիեզերանավի մեկնարկը։ Դա այն տիեզերանավի նախատիպն է, որը 2022 թվականին պետք է բեռ հասցնի Մարս։ SN5-ը ընդամենը մեկ՝ Raptor տեսակի շարժիչով բարձրացել է 150 մետր բարձրության վրա և բարեհաջող վայրէջք է կատարել։ Տեսանյութը հնարավոր է դիտել SpaceX-ի պաշտոնական կայքում։

Այսօրվա իրադարձությունը Starship-ի, SpaceX-ի, Իլոն Մասկի և գուցե նաև ամբողջ մարդկության համար կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Քանի որ բեռնավորված և ավտոմացված թռիչքը դեպի Մարս 2022 թվականին կնշանակի, որ 2024 թվականին հնարավոր է տիեզերագնացներ ուղարկել Կարմիր մոլորակ։

Այս էտապի բարեհաջող ավարտից հետո կլինեն մի քանի թեստային փորձարկումներ․ ևս մի քանի կարճ թռիչքներ ու տիեզերանավը կաբրձրանա արդեն շատ ավելի մեծ բարձրությունների վրա։