
Apple-ի մարքեթինգի գծով ավագ փոխտնօրեն Ֆիլլ Շիլլերը կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնի դարձավ Apple-ի մամուլի հաղորդագրությունից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի մարքեթինգի բաժնի ղեկավար Գրեգ Յովասակին։

Հաղորդագրությունում մանրամասնվում է, որ Շիլլերը, որն աշխատում է խնձորային կայսրությունում 1987 թվականից, և լայն հանրությանը հայտնի է, որպես Apple-ի արտադրանքի պրեզենտացիների ակտիվ մասնակից, չի հեռանա ընկերությունից։ Նա կմնա, որպես Apple-ի գործընկեր և կշարոնակի ղեկավարել հավելվածների՝ App Store օնլայն խանութը, որը վերջին շրջանում քննադատությունների է արժանացել, բարձր միջնորդավճարների պատճառով։ Նաև Շիլլերը կշարունակի լինել Aplle-ի նոր արտադրանքի պրեզենտացիաների կազմակերպման համար։

60-ամյա Շիլլերն ասել
է, որ ժամանակն է մի փոքր էլ անձնական կյանքին ժամանակ հատկացնել։ Նա ուզում է ավելի
շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ ու մի
քանի անձնական նախագծեր ունի, որոնք ցանկանում է ավարտին հասցնել։