գլխավոր Տեխնո Instagram-ը ձեռնոց է նետում TikTok-ին

Instagram-ը ձեռնոց է նետում TikTok-ին

Instagram-ը թողարկել է Story-ների նոր ֆորմատ։ Այն կոչվում է Reels։ Ծառայությունն այժմ աշխատում է ավելի քան 50 երկրներում, բայց Հայաստանում դեռ չկա։ Այն աշխատելու է այնպիսի երկրներում, որտեղ այժմ օգտագործվում են սթիքեր երաժշտությունները։

Facebook-ում մանրամասնել են, որ հնարավորությունը թողարկել են այն երկրներում, որտեղ իրենք երաժշտություն օգտագործելու իրավունք ունեն։ Մյուս երկրներում մարդիկ կարող են նայել այդ հոլովակները, սակայն երաժշտությունը չեն լսի։

Reels-ը թույլ է տալիս TikTok ֆորմատի հոլովակներ ստեղծել։ 15 վայրկյանանոց հոլովակներ, որոնց վրա հնարավոր է երաժշտություն միացնել, AR էֆեկտներ, փոխել կատարման արագությունը։

https://twitter.com/instagram/status/1290996458552832001

Հոլովակների ստեղծման ժամանակ կանոնները գրեթե նույնն են, ինչ TikTok-ում։ Դուք կարող եք օգտագործել այլ հոլովակների երաժշտությունը, գտնել դրանք հեշթեգերով կամ էլ ընտրել Facebook-ի հավաքածուից։

Արդյունքներով կարող եք կիսվել ձեր ընկերների հետ, ցույց տալ միայն լավագույն ընկերներին կամ էլ Explore բաժնում կիսվել ավելի լայն լսարանի հետ։ Ամենապոպուլյար հոլովակները կերևան հատուկ բաժնում։

Թեև այս հնարավորությունը թողարկվել էր դեռ անցյալ տարի, Բրազիլիայում, կապույստ սոցցանցը նոր է սկսել ավելի լայն թափով այն տարածել, որպեսզի հասցնի ամրապնդել դիրքերն ու թույլ չտա TikTok-ին գրավել իր շուկան։