գլխավոր Տեխնո Apple-ը դասեր չի քաղում անցյալի սխալներից

Apple-ը դասեր չի քաղում անցյալի սխալներից

Նախորդ սերնդի iPad Pro պլանշետները բավական շատ քննադատությունների արժանացան իրենց թույլ կորպուսի պատճառով։ JerryRigEverything բլոգերի փոչձարկման արդյունքում այն շրխկալով երկու մասի էր բաժանվում անգամ շատ թույլ ուժի գործադրումից հետո։ Ակնկալվում էր, որ Apple-ը կուղղի իր սխալը 2020 թվականին։ Ցավոք ոչ, ընկերությունը ոչ մի դաս չքաղեց։

Դեռ հոլովակի սկզբում բլոգերը սկսում է կասկածել նոր պլանշետի ամրության վրա, քանի որ նախորդից այն ընդամենը 3 գրամով է ծանր ու թույլ տեղը, այն է՝ միկրոֆոնի մտոցը մեջտեղի հատվածում, որևէ կերպ չի փոխվել։ Նույն միկրոֆոնն է, նույն տեղում։

Թեև ըննկերությունը հավաստիացնում է որ տեսախցիկը պաշտպանված է սպաֆիրե ապակու շերտով, այդ հարցում էլ լուրջ կասկածներ կան։ Ախր չափից շատհեշտ է այն քերծվում։ Սարքավորման էկրանն էլ քերծելն ու խազելը մեծ ջանքեր չեն պահանջում։ Բայց ամենակարևորը՝ iPad Pro 2020-ը կոտրվում է երկու շարժումով, ճիշտ ինչպես նախկին մոդելը։

Լավ լուրն այն է, որ պլանշետը հնարավոր չէ կոտրել, եթե այն գտնվում է Magic Keyboard-ի կաղապարի տակ։ Սակայն ոչ բոլորն են համալրում իկրենց առանց այն էլ թանկարժեք պլանշետը ոչ պակաս թանկարժեք այդ աքսեսուարով։