գլխավոր Տեխնո Նոր ֆլագման Xiaomi-ի 10-ամյակին ընդառաջ

Նոր ֆլագման Xiaomi-ի 10-ամյակին ընդառաջ

Այս տարի ընկերությունը նշում է 10-ամյակը, ու դրա պատվին կթողարկվի Xiaomi Mi 10 Extreme Commemorative Edition ֆլագմանային մոդելը

Ավելի վաղ Xiaomi-ն հաստատել էր, որ օգոստոսի 11-ին օնլայն մամուլի ասուլիս կանցկացնի։ Լուրեր էին պտտվում, որ պրեզենտացիայի ժամանակ կներկայացնեն ընկերության Mi 10 շարքի նոր ֆլագմանը։ Աղբյուրները դրան վերագրում էին  Xiaomi Mi 10s և Xiaomi Mi 10 Pro Plus անվանումները։ Այսօր արդեն ընկերությունը Weibo-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ նոր մոդելը կթողարկվի Xiaomi Mi 10 Extreme Commemorative Edition անվանումով։

Ավելի վաղ այդ մոդելը չինական 3C տվյալների բազայում նկատել էին M2007J1SC կոդային անվանմամբ։ Այն հայտնվել էր նաև բավականին հայտնի հարթակներից երկուսում՝ AnTuTu և Geekbench։

Ինչպես որ ակնկալվում էր, ֆլագմանը կհամալրվի  6․67 դյույմձգված  AMOLED էկրանով, Snapdragon 865 կամ Snapdragon 865+ պրոցեսորով և 12ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Տեսախցիկի հզորությունը 48 ՄՊ։