գլխավոր Տեխնո Ցտեսություն Google Play Music, բարև YouTube Music

Ցտեսություն Google Play Music, բարև YouTube Music

YouTube Music-ն ամբողջությամբ կփոխարինի Google Play Music-ին 2020 թվականի դեկտեմբերից։ Մինչև այդ ժամկետը օգտատերերը հնարավորություն ունեն ամբողջությամբ տեղափոխել իրենց երաժշտական հավաքածուն մի պլատֆորմից մյուսը, հայտարարել է Google-ը։

2020 թվականի սեպտեմբերից Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում, իսկ հոկտեմբերից գրեթե բոլոր համաշխարհային շուկաներում օգտատերերն այլևս չեն կարողանա օգտագործել Google Play Music-ից։ Մինչև դեկտեմբեր ընկերությունը կպահպանի գնումները, բաժանորդագրություններն ու լայքերը, սակայն դեկտեմբերից գրադարաններն այլևս հասանելի չեն լինի։

Տեղափոխման համար անհրաժեշտ է օգտագործել դրա համար նախատեսված հատուկ գործիքը, կամ էլ Google Takeout-ը։ Ընկերությունը կչեղարկի բոլոր այն մարդկանց բաժանորդագրությունը, որոնք կորոշեն չտեղափոխել իրենց հավաքածուները ու այդ մասին նախապես կտեղեկացնեն նրանց։