գլխավոր Տեխնո Եվրահանձնաժողովը կասեցրել է Google-ի խոշորագույն գործարքներից մեկը

Եվրահանձնաժողովը կասեցրել է Google-ի խոշորագույն գործարքներից մեկը

Գաղտնիք չէ, որ Google-ը բանակցույթուններ էր վարում Fitbit ընկերությունը գնելու համար։ Ընկերությունը զբաղվում էր ֆիթնես թևնոցների արտադրմամբ։ Սակայն Եվրահանձնաժողովը չեղարկեց ու գրողի ծոցն ուղարկեց բանակցություններն էլ, Google-ի բոլոր հույսերն էլ։ Բանն այն է, որ Եվրահանձնաժողովն անհանգստանում է, որ որոնողական հսկան կարող է մարդկանց առողջության վերաբերյալ տվյալներն օգտագործել թիրախավորված գովազդի համար։ Այս մասին ասվում է ԵՀ-ի պաշտոնական հայտարարությունում։

Հանձնաժողովն անհանգստանում է, որ այս գործարքը կամրապնդիր Google-ի դիրքերը օնլայն գովազդի շուկայում՝ թրեքերի միջոցով հավաքագրված տեղեկատվության հաշվին։ ԵՀ-ի կարծիքով, այդ տվյալները կարելի է օգտագոևծել թիրախավորված գովազդի համար, բացի դրանից էլ, այն կհանգեցնի գովազդատուների համար գների բարձրացման։

Այս քայլով Եվրամիությունն ավելի սրեց առանց այն էլ սրված հարաբերությունները հին աշխարհի ու որոնողական հսկայի հետ։ Ոչ մի կողմն էլ չի պատրաստվում նահանջել։