գլխավոր Տեխնո Հրշեք դրոն չինացիների կատարմամբ

Հրշեք դրոն չինացիների կատարմամբ

EHang չինական ընկերությունը, որը հայտնի է իր մարդատար դրոնով, որն էլ իր հերթին պլանավորվում է օգտագործել որպես օդային տաքսի, մի նոր դրոն է մշակել։ Այն նախատեսված է բարձրահարկինություններում հրդեհաշիջման համար։

Դրոնի վրա հարմարաեցրել են 150 լիտր ծավալով բաք, որը լցվում է հակահրդեհային փրփուրով, և երկար լաֆետային փող։ Թափքի տակ տեղադրել են հակահրդեհային ռումբերի նետիչներ, վեց լիցքով։ Դրանք դուրս են թռչում մեծ արագությամբ և ունեն սուր ու պինդ վերջավորություններ, որոնք ունակ են կոտրել ապակիները։ Նշան բռնելու համար դրոնը հագեցած է հատուկ լազերային նշանակության սարքով ու տեսախցիկով, գրում է N+1-ը։

Դրոնը դեռևս միայն ունակ է աշխատել կիսաավտոմատ ռեժիմով։ Դա նշանակում է, որ դրոնն ունակ է հրդեհաշիջման կենտրոնից մինչև դեպքի վայր թռչել ինքնուրույն, սակայն բուն պրոցեսը կառավարվում է օպերատորի կողմից։ Ընկերությունում վստահեցնում են, որ դրոնը կարող է հրդեհներ շիջել մինչև 600 մետր բարձրության վրա երկնաքերերում։ Փոքրիկ ցուցադրական հոլովակում երևում է, որ դրոնը հրդեհւ փոքր օջախներում բավականին արդյունավետ է աշխատում։