գլխավոր Տեխնո Փոխվող էկրանով սմարթֆոն Xiaomi-ից

Փոխվող էկրանով սմարթֆոն Xiaomi-ից

Չինական պատենդային բյուրոյի բազայում (Chinese National Intellectual Property Administration, CNIPA) Xiaomi-ի նոր պատենդի նկարագրությունն է հայտնվել։ Այդտեղ երևում է, որ ընկերության նոր սմարթֆոնը լինելու է փոփոխական էկրանով (հանովի-դնովի)։ Նման սմարթֆոնը հատկապես պետք կգա այն մարդկանց, որոնք պարբերաբար կոտրում են սմարթֆոնները։

Հետաքրքրական է, որ էկրանն ամբողջովին ինքնավար է։ Օրինակ՝ կրկնակի սելֆի տեսախցիկը ոչ թե հարմարեցված է սմարթֆոնին, այլ տեղադրված է դիսփլեյի տակ։Սակայն մատնահետքի սկաները կափարիչի վրա չէ, այսինքն այն ամբողջությամբ կարող է ներդրված լինել էկրանի մեջ։

Սրանից բացի մոդելը որևէ այլ արտասովոր բան չունի իր մեջ։