գլխավոր Տեխնո iPhone-ը շուտով կդառնա վճանարային տերմինալ

iPhone-ը շուտով կդառնա վճանարային տերմինալ

Apple ընկերությունը գնել է կանադական Mobeewave ստարտափը։ Նրանք ստեղծել էին մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սմարթֆոնները դարձնել վճարային տերմինալ։ Bloomberg-ի տվյալներով գործարքի արժեքը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար։

The Verge-ը հաղորդում է, որ Mobeewave-ը կարող է կիրառվել յուրաքանչյուր սմարթֆոնի վրա, որն  NFC  չիպ ունի (այդպիսի չիպեր տեղադրվում են Apple-ի բոլոր սմարթֆոնների վրա, սկսած iPhone 6)։ Եթե այդպիսի սովորական չիպը պարզապես թույլ է տալիս կցված քարտից գումար հանել կամ վճարել սմարթֆոնի միջոցով, ապա կանադական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել վճարային տերմինալ ու վճարումներ ընդունել։

Համաձայն Bloomberg-ի փոխանցած տեղեկատվության, Mobeewave-ը համալրել է Apple-ի գործընկերների ցուցակը։ Երկու ընկերություններն էլ հրաժարվել են խոսել գործարքի մանրամասներից, թեև նման դեպքերում Apple-ը սովորաբար բավարարվում է ստանդարտ մեկնաբանություններով, որում ասում են, որ Apple-ը պարբերաբար ձեռք բերում նոր տեխնոլոգիաներ, սակայն չի բարձրաձայնում ոչ դրանց մասին, ոչ էլ այդ ստարտափների հետ կապված հետագա պլանների մասին։