գլխավոր Տեխնո Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց

Ըստ տարածված լուսանկարի ու դեռ չհաստատված տեղեկատվության, ադրբեջանցի հաքերները ներթափանցել են կառավարական ներքին ցանց ու 55 տերաբայթ ծավալով տեղեկատվություն են կարողացել տանել։

Եթե իսկապես նման բան է եղել, ապա հետևանքներն անդառնալի կլինեն, ու սա խոսում է կառավարությունում կիբերանվտանգության տարրական գիտելիքների բացակայության մասին։ Եթե տեղեկատվությունը ճիշտ է մեկ այլ խնդիր էլ կա։ Բանն այն է, որ նման տեղեկատվությունն ամբողջությամբ ներբեռնելու համար համակարգը 68-69 օր է պահանջում։ Այսինքն երկու ամսից ավելի կառավարոսւթյունում տեղյակ չեն եղել, որ իրենց տվյալները ծորում են հարևան, ու ոչ այնքան ադեկվատ ու բարեհամբյուր երկիր։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեզ հայտնեցին, որ պատասխանատում Ազգային անվտանգության ծառայությունն է և իրենք են տեղեկատվության տիրապետում։ Իսկ ԱԱԾ-ում հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Մնում է սպասել պաշտոնական արձագանքի։

Այս դեպքին անդրադարձել էր նաև կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում։

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ…

Gepostet von Samvel Martirosyan am Dienstag, 4. August 2020