գլխավոր Տեխնո Google-ը Pixel շարքի երեք նոր սմարթֆոն է ներկայացրել

Google-ը Pixel շարքի երեք նոր սմարթֆոն է ներկայացրել

Googlе ընկերությունը օգոստոսի 3ին անցկացրեց Pixel շարքի նոր սմարթֆոնների պրեզենտացիան։ Շարքում ներառվել են  Pixel 5 ֆլագմանը, նաև բյուջետային Pixel 4A սմարթֆոնի երկու տարբերակ՝ ստանդարտ և 5G հնարավորությունով։

Pixel 4A

Այս սմարթֆոնն ամբողջությամբ ներկայացվել ու շուկա էր մտել դեռ հուլիսի 20-ից՝ 349 դոլարով։ Այս մոդելը համալրվել է 5,81 դյույմանոց OLED էկրանով, թողունակությունը՝ 1080*2340։ Qualcomm Snapdragon 730G պրոցեսոր, 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ հիմնական հիմնական հիշողություն։

Տեսախցիկի հզորությունը 12,2 ՄՊ, F/1.7 դիագրագմայով, ֆազային ավտոֆոկուս և օպտիկական ստաբիլիզացիա։ Google-ն այս սմարթֆոնում օգտագործել է միևնույն Sony IMX363 մոդուլը, որն օգտագործել էր Pixel 3, 3A և 4 սմարթֆոններում։ Թեև այս սենսորն արդեն բավականին հին է, նույնիսկ վետերան, սակայն դա որևէ կերպ չի խանգարում որակյալ լուսանկարներ անել։ Սելֆի տեսախցիկը 8 ՄՊ է։

The Verge-ը նշում է, որ գինն ու տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս Pixel 4A-ին մրցակցել  iPhone SE-ի հետ, որին Google-ը զիջում է միայն մի փոքր ավելի համեստ պրոցեսորով։  Google-ում խոստանում են նաև, որ նոր սմարթֆոնը առաջիկա երեք տարիների ընթացքում պարբերաբար կստանա բոլոր թարմացումները։

Pixel 4A 5G և Pixel 5

Ինչ վերաբերվում է մյուս երկու սմարթֆոններին, ապա ընկերությունը պրեզենտացիայի ժամանակ բավարարվեց ընդամենը շատ թեթև անոնսով և ոչ մի խոսք չասվեց դրանց տեխնիկական բնութագրերի մասին։

Հայտնի է միայն, որ երկու  մոդելներն էլ կստանան 5G հնարավորություն, իսկ համաձայն  լուրերի, Pixel 4A-ն մի փոքր ավելի մեծ էկրան կստանա։