
Microsoft ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ այժմ բանակացություններ է վարում TikTok-ի ամերիկյան մասնաբաժինը գնելու ուղղությամբ։ Ընկերության պաշտոնական բլոգում նաև ասվում է, որ ընկերության ղեկավար Սատյա Նադելլան քննարկել է TikTok-ի շուրջ ձևավորված աղմուկն ու Դոնոլադ Թրամփի հետ հարաբերությունները։
Microsoft-ն ընդգծել է, որ կիսում է ԱՄՆ նախագահի անհանգստությունը։ Այդ պատճառով էլ նրանք TikTok-ը ձեռք կբերեն բացառապես անվտանգության դետալային վերլուծությունից ու ԱՄՆ տնտեսական օգուտը հասկանոլւ հետո։ Microsoft-ում խոստացան, որ կարագացնեն ByteDance-ի (TikTok-ի մայր կազմակերպությունը) հետ բանակցությունները։ Ընկերությունում ակնկալում են, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանան հասնել շոշափելի արդյունքների։ Բանակցությունները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 15-ից ոչ ուշ։ Թրամփն էլ այս ամսաթվից ոգևորված վերջնաժամկետ դրեց։ Եթե մինչև սեպտեմբերի 15-ը Microsoft-ը չգնի TikTok-ը, նա կարգելափակի այն ԱՄՆ տարածքում, փոխանցում է Bloomberg-ը։
TJ-ն գրում է, որ բանակցությունների ընթացքում Microsoft-ը կշարունակի նաև ԱՄՆ իշխանությունների հետ երկխոսությունը։
Հայտարարության մեջ
ասվում է նաև, որ Microsoft ու ByteDance ընկերությունները ծանուցումներ են ուղարկել
ԱՄՆ-ի արտասահմանյան ներդրումների հարցերը կարգավորող կոմիտե (CFIUS)։ Ընդհանուր առմամբ
այժմ քննարկվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում։ Եթե բանակցությունները
հաջողությամբ ավարտվեն, ապա Microsoft-ն այդ
երկրներում կկառավարի հայտնի սոցցանցը։ Ու այդ դեպքում դեռ անհասկանալի է, թե ինչ կլինի
TikTok-ի բիզնեսի հետ Աֆրիկայում ու Եվրոպայում, նշում է The Verge-ը։ Microsoft-ում չեն բացառել, որ գործին կարող
են միանալ նաև այլ ամերիկյան կազմակերպություններ։
Microsoft-ում խոստացել են, որ գործարքի կայացման դեպքում օգտատերերը կշարունակեն TikTok-ից,
պարզապես կստանան համաշխարհային մակարդակի անվտանգություն, անանունություն ու թվային
պաշտպանվածություն։