գլխավոր Տեխնո Google-ը սկսել է քարտեզի վրա նշել սևամորթներին պատկանող շինությունները

Google-ը սկսել է քարտեզի վրա նշել սևամորթներին պատկանող շինությունները

#blacklivesmatter շարժումը սոցիալակն բողոքից աստիճանաբար վերածվում է ծայրահեղական ու անտրամաբանական երևույթի։ Խոշոր ընկերությունները, փորձելով հնարավորինս երկար մնալ «հայփի» ալիքի վրա, մեկը մյուսի հետևից ավելի մառազմատիկ որոշումներ են կայացնում։ Այս անգամ էլ աչքի է ընկել «նորին մեծություն» Google-ը։ Որոնողական հսկան սկսել է քարտեզի վրա ընդգծել այն հաստատությունները, որոնք կառուցվել են սևամորթների, կանանց, ԼԳԲՏ համայնքի ու այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների կողմից։ Այսպիսով որոնողական հսկան փորձում է իր սոլիդարությունը ցույց  տալ խոցելի խմբերին։ Այս քայլով Google-ը փորձում է խոցելի խմբերի ու հատկապես սևամորթների բիզնեսին։

Ըստ ընկերության, վերջին շրջանում մեծ աճ է գրանցվել օրինակ «Սևամորթների հիմնադրած բիզնեսներ» տեսակի որոնումները։ Google-ից բացի նման հնարավորություն է ավելացրել նաև ամերիկյան մեկ այլ խոշոր որոնղական ընկերություն, որը մասնագիտացված է կառույցների ու շինությունների որոնման գործում։ Խոսքը Yelp-ի մասին է։ Որպեսզի կարողանան ստանալ հատուկ նշանը պետք է հաստատել ձեր իրավունքները այդ սեփականության վրա հեռախոսով կամ փոստով։