գլխավոր Տեխնո Crew Dragon-ը երկու տիեզերագնացների հետ վայէջք կատարեց Երկիր մոլորակի վրա (Տեսանյութ)

Crew Dragon-ը երկու տիեզերագնացների հետ վայէջք կատարեց Երկիր մոլորակի վրա (Տեսանյութ)

SpaceX ընկերությունում նախագծված Crew Dragon տիեզերանավը, որն այս տարվա մայիսին միջազգային տիեզերակայան էր ուղարկել NASA-ի տիեզերագնացներ Ռաբերտ Բենկենին ու Դուգլաս Հյորլիին, վակրէջք է կատարել Երկիր մոլորակի վրա, նույն անձնակազմով։ Վայրէջքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։

Crew Dragon-ը առանձնացել է Միջազգային տիեզերակայանից օգոստոսի 2-ի գիշերը։ Դրանից հետո մի քանի մանևր է կատարել ու դուրս եկել ուղեծրից։ Դրանից հետո տիեզերանավից անջատվել է «անմարդաբնակ» ու ոչ հերմետիկ բեռնախցիկը։ Հետո տիեզերանավը մտել է Երկիր մոլորակի մթնոլորտ ու վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում չորս պարաշյուտների օգնությամբ։ Crew Dragon տիեզերանավի վայրէջքը Մեքսիկական ծոցում տեղի է ունեցել ժամը 22,48 րոպեին։ Տիեզերագնացներից բացի տիեզերանավը Երկիր է բերել մոտ 150 կիլոգրամ տիեզերական բեռ։                  

Վայրէջքից ուղիղ կես ժամ անց SpaceX-ի անձնակազմը Crew Dragon-ը բարձեց հատուկ փրկարարական նավի վրա։ Դրանից հետո Բենկենին ու Հյորլիին օգնեցին դուրս գալ տիեզերանավից։ Նրանց դուրս բերման գործընթացը մի փոքր ձգձգվեց։ Պատճառը տիեզերանավից վառելիքի պոտենցիալ վտանգավոր արտահոսքերն են։ Շուտով տիեզերագնացներին վերցրեց հատուկ նշանակության ուղղաթիռը։