գլխավոր Տեխնո Samsung-ի նոր հրեշը

Samsung-ի նոր հրեշը

Samsung-ը ներկայացրել է իր նոր՝ Galaxy M31s սմարթֆոնը, որը նախկինում թողարկված  Galaxy M30s մոդելի կատարելագործված տարբերակն է։ Նոր հրեշը համալրվել է 64ՄՊ հզորությամբ տեսախցիկով, հսկայական մարտկոցով ու արագ լիցքավորման համակարգով։ Շուկայում կմրցակցի Xiaomi Redmi Note 9 Pro Max և Realme 6 Pro մոդելների հետ։

S-AMOLED էկրանն ունի 6․5 դյույմ անկյունաչափ, Full HD+ 20: 9 թողունակությամբ։ Էկրանը զբաղեցնում է սմարթֆոնի դիմերեսի 91 %-ը։

Սմարթֆոնի «սիրտը» միաբյուրեղ Exynos 9611 համակարգն է, պրոցեսորը։ Այն լրացնում են 6 և 8ԳԲ ծավալով օպերատիվ հիշողությունն ու 128 ԳԲ ֆլեշ հիշողությունը։ Տուփից հանելուց սմարթֆոնն աշխատելու է Android 10-ով, One UI 2.1 ծրագրային ապահովմամբ։

Galaxy M31s-ը ժառանգել է 32ՄՊ հզորությամբ  դիմացի տեսախցիկը։ Սա առաջին տեսախցիկն է, որը համալրվել է Sony IMX682 64ՄՊ նոր տվիչով։ Օբյեկտիվի դիաֆրագման՝ F/1,8։