գլխավոր Գլխավոր MP3 ֆորմատը 25 տարեկան է․ ինչպե՞ս ստեղծվեց

MP3 ֆորմատը 25 տարեկան է․ ինչպե՞ս ստեղծվեց

25 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսին, Ֆրաունգոֆերի ինտեգրալական միկրոսխեմաների ինստիտուտի ներկայացուցիչները (Գերմանիա) շատ կարևոր որոշում ընդունեցին։ Ավելի ճիշտ՝ ճակատագրական որոշում, այն է՝ օգտագործել .mp3 թողունակությունը, տվյալների կոդավորման նոր ստանդարտի նշման համար։ Այս իրադարձության ամսաթիվը ընդունված է համարել MP3 ֆորմատի ծննդյան տարեթիվ։

Ֆորմատը ստեղծվել էր դանդաղ ցանցերով, սկզբնական շրջանում հեռախոսային, աուդիոֆայլերի փոխանակաման համար։ 1995 թվականին գոյություն ունեին նաև այլ ստանդարտներ, բայց դրանց օգնությամբ աուդիոֆայլերը հնարավոր չէր նույն արդյունավետությամբ սեղմել, ինչպես դա անում էր MP3-ն։ Այն արագ զարգացման նոր հնարավորություններ ստեղծեց մեդիաարտադրության շուկայում։ Հատկապես շահեցին թվային նվագարկիչները։

Երբ լեռները բարձր էին, իսկ համակարգիչները՝ դանդաղ

Իրականում 25 տարի առաջ ի հայտ եկավ ֆայլերի ընդլայման թողունակությունը, որոնք պարզապես կոդավորված էին նոր ստանդարտով։ Իսկ այ դրա մշակումը ավելի վաղ էր սկսվել։

1977 թվականին Էրլանգերն-Նյուրնբերգի ինստիտուտի երիտասարդ գիտնական Կարլհայց Բրանդենբուրգը սկսել էր աուդիո ֆայլերի սեղմման եղանակներ փնտրել։ Հինգ տարի անց նրա գիտական ղեկավարը խնդրեց օգնել պատենտավորել հեռախոսային գծերով տվյալների փոխանակման տեխնոլոգիան։ Հիմա դա մի քիչ տարօրինակ է հնչում, բայց պատենտավորման բյուրոյում մերժեցին նրանց, բացատրելով, որ նման տեխնոլոգիան հնարավոր չէ կյանքի կոչել։ Երեք տարի անց, այն հմալսարանը, որտեղ աշխատում էր գիտնականը, գերհզոր համակարգիչներ են ստանում։ Ու այդ ժամանակ, այն հետազոտողները, որոնք հասանելիություն ունեին այդ համակարգիչներին, նոր հնարավորություն են ստանում բարդ հաշվարկներ կատարելու համար, այդ թվում, կարող էին ձայնի հետ փորձարկումներ անել։ Բարնդենբուրգը շոշափելի հաջողությունների հասավ ձայնի սեղղման հարցում ու արդյունքում կարողացավ պատենտավորել իր հայտնագործությունը։

Ինչպես պատմում էր հենց ինքը՝ Բրանդենբուրգը, նա փորձարկումներն անում էր միևնույն երգի հետ՝ Սյուզաննա Վեգա- «Tom’s Diner»։ Դա նրա սիրելի ստեղծագործություներ, որը միևնույնն է մնաց նրա սիրելին, անգամ մոտ հազար անգամ անընդմեջ լսելուց հետո։ Արդյունքում գտնվեց աուդիոֆայլերի սեղմման ամենաընդունելի եղանակը, երբ ձայնից մի կողմ ես շպրտում այն ամենը, ինչ մարդու ականջն ունկ չէ ընկալել։ Որակը առանձնապես շատ չի տուժում, սակայն արդյունքում ֆայլը բավականին կոմպակտ ծավալի է ստացվում, համեմատած սեղմման մյուս համակարգերի։

1992 թվականին MPEG Layer 3 տեխնոլոգիան դեռ այդքան պոպուլյար չէր, դրան էլ գումարած, այն չէին պատրաստել կոմերցիոն օգտագործման համար, այն նույնպես դարձան ամենահսարակ ISO ստանդարտ։ Այդ ժամանակ առաջատարը MPEG Layer 2 տեխնոլոգիան էր, որը հիանալի տեխնոլոգիա էր համարվում։ Բիզնեսը MP3-ը չէր դիտարկում որպես հեռանկարային ալտերնատիվ գոյություն ունեցող տեխնոլոգիաներին։

Որպեսզի շուկայի ուշադրությունը հրավիրի նոր տեխնոլոգիայի վրա, MP3 ֆորմատի ստեղծողն իր գործընկերների հետ որոշեց փորձորկում անցկացնել ու այդ ֆորմատով ֆայլերը ուղարկել ինտերնետի միջոցով։ Փոխանցման տեխնոլոգիան մշակեցին, իսկ փորձարկումն էլ բավականին հաջող անցավ։ Փորձարկմանը մասնակցեց Telos Systems ընկերությունը։

Բայց, ինչպես պարզվեց, այդ ամենն ուղղակի մանրուք էր։ Իսկական հաջողությունն ավելի ուշ էր գալու, միայն այն բանից հետո, երբ ծրագրավորողները կոդավորումը տեղադրեցին ցանցում։ Այն թույլ էր տալիս MP3 ֆորմատով սեղմել ընդամենը 1 րոպե տևողությամբ աուդիոֆայլը։ Սակայն մի խփնված էնտուզիաստ կարողացավ կոտրել սահմանափակումն ու նոր ֆորմատով սեղմել ցանկացած տևողությամբ աուդիոֆայլ։

Միայն դրանից հետո MP3-ն շատ արագ դարձավ ամենապահանջված ֆորմատներից մեկը, քանի որ թույլ էր տալիս անգամ dial-up-ի միջոցով ստեղծոգործություններ ուղարկել։ Հետո հայտնվեց Napster-ը, իսկ նրա հետ թվային ծովահենությունը՝ ցանցահենությունը։ Երաժիշտները սկսեցին իրենց ստեղծագործությունները տարածել ցանցով մեկ, իսկ երաժշտության սիրահարներն առանց խոչընդոտների կիսվում էին իրենց սիրելի ստեղծագործություններով, ցանկացած ծավալով, ինչքան ցանցը թույլ էր տալիս։ 2001 թվականին Սթիվ Ջոբսը ներկայացնում է առաջին iPod-ը, որոն ունակ էր պահպանել ռեկորդային քանակի՝ 1000 երաժշտական ստեղծագործություն։


Դրանից հետո երաժշտական ինդուստրիան սկսեց պայքարել երաժշտության ազատ փոխանկման դեմ, ինչը խթանեց սթրիմինգային երաժշտական ծառայությունների հեղինակության ու պահանջարկի աճին։ Ու այդ ամենը հնարավոր դարձավ Կարլհայց Բրանդենբուրգի ու նրա գործընկերների հայտնագործության շնորհիվ։ Իր համալսարանում 20 տարի աշխատելուց հետո Բրանդենբուրգն անցավ թոշակի։  Հետազոտողը չթողեց իր սիրելի գործն ու շարունակում է աշխատել ձայնի հետ, պարզապես ուղղությունն է փոխել։ Գիտնականը սեփական ընկերությունը հիմնեց՝ Brandenburg Labs և աշխատում է նոր տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը կոչվում է PARty։

Ծրագրավորողների խոսքով այդ տեխնոլոգիան թույլ է տալիս խլացնել ձայնային կոնկրետ ու նշված ալիքները, որպեսզի օգտագործողն ավելի լավ լսի ու ընկալի մյուսները։ Այդ խելացի աղմուկը խլացնող համակարգը թույլ է տալիս աղմկոտ վայրում գտնվող մարդուն չգոռալ խոսափողի մեջ։ Կլսվի երկու զրուցակիցների ձայներն էլ։ Ու քանի դեռ գերմանացիներն աշխատում են այն ստեղծելու ուղղությամբ, հայկական Krisp  ստարտափը արդեն մեծ հաջողություններ է գրանցում շուկայում այս ուղղությամբ։ Այն արդեն ստեղծել է նման տեխնոլոգիա։