գլխավոր Գլխավոր Սմարթֆոնները ադապտացվել են տեսողական խնդիրներ ունեցողներին

Սմարթֆոնները ադապտացվել են տեսողական խնդիրներ ունեցողներին

Twitter-ի օգտատերերից մեկը՝ Քրիստի Վիրսը մի հոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ժամանակակից սմարթֆոնները համարեցրած տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Մի քանի օրվա ընթացքում հոլովակը դիտել են ավելի քան 7 միլիոն անգամ։

 iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում հատուկ ձայնային օգնականներ կան, որոնք հնչյունավորում են բոլոր գործողությունները, տեղեկացնում են սպառողին ծանուցումների կամ այլ իրադարձությունների մասին։ Երբ օգտատերը ընտրում է որևէ նշան, հեռախոսը թեթև դռռում է։ նամակ գրելու համար աղջկան հատուկ ստեղնաշար պետք չէ։ Նա օգտագործում է հատուկ սենսորային ստեղնաշար, վեցկետանոց Բրայլյան շրիֆտով։

Թվերի տաբեր կոմբինացիաներ համապատասխանում են տարբեր տառերի։ Google-ն այս տեխնոլոգիան ներդրել է 2020-ի ապրիլին, իսկ Apple-ը՝ 2019-ի հոկտեմբերին։