
TikTok-ը հայտարարություն է հրապարակել ընկերության ղեկավար Քևին Մայերի անունից։ Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը բացում է սոցցանցի ալգորիթմները փորձագետների համար։ Նա նաև մեղադրել է Facebook-ին անազնիվ մրցակցության մեջ։ Մայերը հայտարարել է, որ ընկերության շուրջ բարձրացած աղմուկը կապված է դրա գրացած աննախադեպ հաջողության ու չինական ծագման հետ։ Այդ պատճառով էլ նա ցանկանում է հանգստացնել իր օգտատերերին՝ սոցցանցը դարձնելով ավելի թափանցիկ։
Մայերը հայտարարել է, որ թողարկելու է, այսպես կոչված, Թափանցիկության կենտրոն։ Դրա միջոցով փոձագետները կարող են հետևել սոցցանցի ղեկավարմանն ու տվյալների մշակմանը։ Մայերը կարծում է,ո ր բոլոր սոցցանցերն էլ պետք է բացեն իրենց ալգորիթմներըւ, որպեսզի հնարավոր լինի հետևել տվյալների մշակման ու հավաքագրման գործընթացին ու մոդերացիային ու կոչ է արել բոլորին հետևել իր օրինակին։
Բացի դա, Մայերը խոսել է Facebook-ի հետ մրցակցության մասին ու մեղադրել է ընկերությանը «հայրենասիրության դիմակի տակ թաքնված հարձակումների» մեջ։
Մայերը հայտարարել է, որ առանց TikTok-ի ԱՄՆ-ում մրցակցությունն ու ստեղծագործական ոգին կմարի։ Նա հայտարարել է, որ իր սոցցանցը որևէ կապ չունի քաղաքականության հետ, քաղաքական գովազդ չի տեղադրում ու չի էլ պատրաստվում դա անել։ Նա հայտնել է, որ TikTok-ը անվտանգ է ու հուսալի ու կոչ արեց փորձագիտական հանրությանը ուսումնասիրել իր ալգորիթմները։
Մի քանի հետաքրքիր փաստ․
- Հայտարարությունը հրապարակվեց այն ֆոնին, երբ բոլորը խոսում էին ԱՄՆ-ում TikTok-ը արգելափակելու մասին։ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ սոցցանցը կարող է օգտատերերի տվյալները փոխանցել չինական իշխանություններին։