գլխավոր COVID-19 Google-ը երկարաձգում է հեռավար աշխատանքի ռեժիմը

Google-ը երկարաձգում է հեռավար աշխատանքի ռեժիմը

Google-ի ղեկավարությունը որոշել է պահպանել հեռավար աշխատանքի ռեժիմը, որը մտցրել էր պանդեմիայի պատճառով։ Ընկերությունը որոշել է թույլատրել 200 հազար աշխատակիցներին շարունակել հեռավար աշխատանքը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

The Verge -ը գրում է, որ այդ որոշումն ընդունվել է Alphabet հոլդինգի թոփ մենեջերների՝ նախորդ շաբաթ կայացած քննարկման ժամանակ։ Հուլիսի 27-ին Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչաին նամակ է ուղղել իր աշխատակիցներին, որում ասվում է, որ բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց աշխատանքը կազմակերպել տանից, կարող են չգալ գրասենյակ։

Բոլորովին վերջերս էլի մի շարք ՏՏ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ն ու Square-ը, նույնպես հայտարարել են, որ ցանկանում են երկարաձգել հեռավար աշխատանքի ռեժիմը։