գլխավոր Տեխնո Facebook-ը դատի է տվել Եվրահանձնաժողովին

Facebook-ը դատի է տվել Եվրահանձնաժողովին

Facebook-ը դատի է տվել Եվրահանձնաժողովին։ Սոցցանցը մեղադրում է հանձնաժողովին հակամենաշնորհային հետաքննության համար չափազանց շատ տվյալներ պահանջելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Ներկա պահին Facebook-ի հանդեպ երկու հետաքննություն է իրականացվում․ մեկը վերաբերվում է ընկերության կողմից տվյալներ հավաքելուն, մյուսը՝ Facebook-ի մարքեփլեյսի աշխատանքներին, որը թողարկվել է 2016 թվականին և շուրջ 70 երկրներում օգտատերերին թույլ էր տալիս վաճառել ու գնել տարատեսակ ապրանքներ։

Երկու հետաքննությունների շրջանակում էլ Եվրահանձնաժողովը ընկերությունից տարատեսակ տեղեկատվություն է պահանջել, որոնց տրամադրումը կարող էր խախտել ընկերության գործընկերների անձնական տվյալների գաղտնիությունը։ Ընդհանուր հաշվով սոցցանցը կարգավորող մարմնին է տրամադրել շուրջ 315 հազար փաստաթուղթ, որոնք ավելի քան 1,7 միլիոն էջ են կազմում, գրում է TJ-ն։