
“Яндекс.Диск” ծառայությունից օգտվողները հայտնում են, որ իրենց համակարգիչներում, առանց իրենց թույլտվության ավելացել է “Яндекс.Телемост” տեսազանգերի հավելվածը։ Ու այն հնարավոր չէ ջնջել։
Ֆորմալ առումով այս գործունեությունը ոչ մի կանոն չի խախտում, քանի որ “Яндекс.Диск”-ի օգտատերերը համակարգչում ներբեռնելուց առաջ պարտադիր համաձայնություն են տալիս ընկերության սպառողական կանոններին, որն իր մեջ ներառում է նաև առանց թույլտվություն հարցնելու կողմնակի ծրագրային ապահովում ներբեռնել ձեր համակարգչի մեջ։ Այլ հարց է, որ դրանք ոչ ոք չի կարդում։
VC.ru-ի ընթերցողներից Նիկոլայ Շաբալինն այսպիսի մեկնաբանություն էր գրել․ «Ամեն ինչ ընստ կարգի է, ոչ մի օրենք չի խախտվել, ապրի “Яндекс”-ը։ Մի մի տեսակ այն չեն զգացողություններդ, երբ տեսնում ես, որ ինչ-որը մեկը համակարգչիդ մեջ հավելված է ներբեռնել, որն ունի տեսազանգի հնարավորություն»։
“Яндекс”-ում հայտարարել են, որ “Телемост” հավելվածի պիտակը հնարավոր է հեշտությամբ ջնջել դեսքթոփից։ Ավելի ուշ ընկերությունում հայտարարեցին, որ ծառայությունն առանձին հավելված չունի, իսկ պիտակի միջոցով արագ հասանելիություն էին ապահովում “Яндекс.Диск”-ի միջոցով։