գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի պատճառով ամենախոշոր տեխնոցուցահանդեսը չեղարկվեց

Կորոնավիրուսի պատճառով ամենախոշոր տեխնոցուցահանդեսը չեղարկվեց

Սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիան (CTA), որը զբաղվում է խոշորագույն CES տեխնոցուցահանդեսի կազմակերպմամբ, հայտարարել է, որ 2021 թվականի հունվարին ցուցահանդեսը տեղի չի ունենա։ Ի դեպ, ցուցահանդեսը  պետք է անցկացվեր օնլայն հարթակում ու պետք է դառնար պատմության ամենախոշոր առցանց միջոցառումը։ Պատճառը կորոնավիրուսն է։

CES ցուցահանդեսն անցկացվում է արդեն ավելի քան 50 տարի։ Լաս-Վեգասում ամեն տարի իրենց նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները ցուցադրում են հազարավոր ընկերություններ ամբողջ աշխարհից։ Կազմակերպիչները չեն կիսվել նոր ֆորմատի մանրամասներով, սակայն դեռ հույս ունեն, որ գոնե 2022 թվականի ցուցահանդեսը կանցկացնեն ավանդական ձևաչափով։