գլխավոր Տեխնո Gorilla Glass Victus․ ամենադիմացկուն հեռախոսային ապակիները, որոնք չեն կոտրվում ու չեն քերծվում...

Gorilla Glass Victus․ ամենադիմացկուն հեռախոսային ապակիները, որոնք չեն կոտրվում ու չեն քերծվում (Տեսանյութ)

Corning-ը ցուցադրել է իր նոր արտադրանքը՝ Victus-ը։ Այն Gorilla Glass պաշտպանիչ ապակու նոր մոդելն է, որն օգտագործում են բազմաթիվ խոշոր արտադրողներ, այդ թվում Apple-ը և Samsung-ը։ Արտադրողները գրեթե կրկնապատկել էն ապակու պաշտպանվածությունը քերծվածքներից, իսկ ապակին չի կոտրվի անգամ 180 սմ բարձրությունից ընկնելու դեպքում։

Victus-ն անվանում են վերջին վեց տարվա մեջ Gorilla Glass-ի ամենալուրջ առաջընթացը։  Վերջին տարիներին Corning-ը կենտրոնանում էր միայն ապակիների հարվածադիմացկունության վրա, ու քերծվածքները մղվել էին երկրորդ պլան։ Նոր տարբերակում կատարելագործել են երկուսն էլ։

Ինչպես ասել են Corning-ում, քրեծվածքներից պաշտպանության մակարդակը կրկնապատկվել է։ Gorilla Glass Victus-ով պատված սմարթֆոնը կարող է դիմանալ 180 սմ բարձրությունից ընկնելու հարվածին։ Այն 20 սանտիմետրով ավելի է, քան Gorilla Glass 6-ը։ Ընկերությունը կատարելագործել է կրկնակի հարվածների ազդեցությունը։ Սմարթֆոնը կարող է 1 մետր բարձրությունից ընկնել մինչև 20 անգամ։

Սական, The Verge-ի հետ զրույցում ընկերության ավագ գիտնական Ջայմին Ամինը խոստովանել է, որ ապակին, այնուամենայնիվ, կարող է քերվել ընկնելուց, եթե շփվի երկաթի կտորների հետ, ավազի կամ փոշու հետ։