գլխավոր Տեխնո Apple-ի սուպեր iPhone-ը հատուկ կիբերանվտանգության մասնագետների համար

Apple-ի սուպեր iPhone-ը հատուկ կիբերանվտանգության մասնագետների համար

Apple-ը վերջապես թողարկեց տեղեկատվական անվտանգության նոր ծրագիրը՝ Apple Security Research Device Program։ Այդ ծրագրով անվտանգության ոլորտի հետազոտողներին պետք է մատակարերեն հատուկ iPhone-ներ, յուրահատուկ քաղաքականությամբ ու կոդի պահպանմամբ։

Դեռ անցյալ տարի ընկերությունը հայտարարեց, որ տեղեկատվական անվտանգության հետազոտողներին հասանելիություն կապահովի հատուկ iPhone-ների, որոնք թույլ կտան մասնագետներին հեշտությամբ գտնել խոցելի տեղերն ու iOS սարքավորումներն ավելի անվտանգ դարձնեն։

Apple-ը հավատացնում է, որ հատուկ iPhone-ները, որոնք ստացել են Security Research Device անվանումը, առաջարկում է հասանելիւոյթւոն ստանալ հավելվածի, այսպես ասած, կեղևին ու կարող է բացել յուրաքանչյուր հավելված ու դրա հետ մեկտեղ, իրեն պահում ա ամենասովորական սմարթֆոնի պես։ Security Research Device-ը փորձագետները կստանան 12 ամիս բաժանորդագրությամբ, որը կարող են պարբերաբար երկարացնել, սակայն հեռախոսը շարունակելու է մնալ Apple-ի սեփականությունը։ Հայտնաբերված թերություններն ու խոցելիությունները մասնագետները պետք է հայտնեն Apple-ին կամ էլ որևէ երրորդ կողմի, եթե խոցելիությունը հայտնաբերվել է այլ հավելվածում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնագետները կարող են ստանալ մինչև 1 միլիոն դոլար հոնորար ու բոնուսներ, կախված հայտնաբերված խոցելիությունից։