գլխավոր Տեխնո Huawei-ի ամենաէժան 5G սմարթֆոնը շուտով կթողարկվի

Huawei-ի ամենաէժան 5G սմարթֆոնը շուտով կթողարկվի

Huawei-ի նոր մոդելը՝ WKG-AN00 / WKG-TN00 կոդային անվանմամբ, նկատել են չինական 3C հարթակի տվյալների բազայում։ Հիմա էլ սմարթֆոնը հայտնվել է TENAA հարթակում, այն էլ ամբողջական տեխնիկական բնութագրով։ Աղբյուրները վստահեցնում են, որ հեռախոսը կոչվելու է Huawei Enjoy 20 ու կդառնա չինական հսկայի ամենաէժան սմարթֆոնը, կսպասարկի 5G կապ։

Կորպուսի չափերը ստանդարտ են՝ 165,2 x 76 x 9,2 մմ, քաշը՝ 188 գրամ։ Նոր Huawei-ի էկրանը կլինի 6․6 դյույմ մեծության, թողունակությունը 720 x 1600։