գլխավոր Տեխնո Uber-ը մի քանի հազար էլեկտրական հեծանիվ կտրամադրի․․․անհատույց

Uber-ը մի քանի հազար էլեկտրական հեծանիվ կտրամադրի․․․անհատույց

Հազարավոր էլեկտրական Jump հեծանիվներ փրկվել են ուտիլիզացվելուց։ Uber ընկերությունը դրանք տրամադրելու է Shared Mobility Inc. Ընկերությանը, հասարակական հմուքներով։ Սակայն Uber-ը բարի կամքից դրդված չէ, որ հազարավոր հեծանիվները տրամադրել է ոչ առևտրային կազմակերպությանը։ Ամբողջ խնդիրը բարձրացած մեծ աղմուկն էր, երբ Uber-ը ցանկանում էր հազարավոր էլեկտրական հեծանիվներ տալ ուտիլիզացման։ Սակայն հեծանվային սպորտի պաշտպանության կազմակերպությունը սա անվանել էր էկոլոգիական աղետ։ Ու հասարակակակն նման բուռն արձագանքից հետո ընկերությունը որոշեց նախկկինում կարճ վարձակալությամբ տրվող հեծանօվներն անհատույց տրամադրել հասարակական կազմակերպությանը։

Ինչպես նշում է Twitter-ի օգտատերերից մեկը, հեծանիվների վրա արդեն հասցրել են աշխատել ու դրանց վրայից հանել են իոնային մարտկոցները։

Մոտ 3 հազար հեծանիվների մի մասն արդեն պատրաստ է օգտագործման համար Նյու-Յորքի արևմտյան հատվածում։ Shared Mobility-ից հայտնել են, որ ցանկանում են ստեղծել ավել քան հազար կայան, որտեղից հնարավոր է վերցնել կամ թողնել էլեկտրոհեծանիվները, ու դրանք լինելու են անվճար, սակայն դեռ հայտնի չէ, ինչպես են ապահովելու դրանց անվճար օգտագործումը։