գլխավոր Տեխնո Նոր տվյալներ պատմական կիբերհարձակման վերաբերյալ

Նոր տվյալներ պատմական կիբերհարձակման վերաբերյալ

Twitter-ը նրո տվյալներ է հրապարակել պատման կիբերհարձակման վերաբերյալ, երբ հաքերները կոտրել էին բազմաթիվ հայտնի անձանց էջեր։ Հայտնի էր դարձել, որ նրանք օգտվել էին ընկերության ներին գործիքակազմից։

Ընկերությունում հաստատել են հարձակման ծավալների մասին ենթադրությունները։ Ինչպես նախկինում, հիմա էլ պնդում են, որ կոտրել են 130 օգտահաշիվ ու կարողացել են մուտք գործել 45 օգտատերերի անձնական էջեր։

Բայց մի նորոթյուն կա։ Կոտրված օգտահաշիվներից 36-ի դեպքում հաքերները հասել են նաև անձնական նամակագրությանը, ու այդ մարդկանց թվում է ծայրահեղ աջական քաղաքական գործիչ Նիդերլանդներից։ Ութ զոհի դեպքում հաքերներն օգտվում են Your Twitter Data գործիքից ու ներբեռնել են սոցցանցում գործողությունների ամբողջ պատմությունը։

Թեև Twitter-ում չեն նշել քաղաքական գործչի անունը, սակայն The Verge-ի տվյալներով խոսքը ծայրահեղ աջական քաղաքական գործիչ Գերթա Վիլդերսի մասին է։