
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է տեղական Actualite պորտալը:
Տեղեկությունների համաձայն՝ 9 մարդ զոհվել է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքից տարհանման ժամանակ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Զոհերից 4-ը բանտարկյալներ են, որոնք տարհանման ժամանակ փորձել են փախուստի դիմել բանտից, իսկ մյուս երկուսն այրվել են կրակից։
Նշվում է, որ Կիվու նահանգի նահանգապետը բանակին և ազգային ոստիկանությանը կարգադրել է ապահովել Գոմա քաղաքի անվտանգությունն ու տարհանման ուղիները՝ այդ ընթացքում հանցագործություններից խուսափելու նպատակով։
Հրաբխի ժայթքման հետևանքով զգալի վնաս են կրել Գոմայի արվարձանները, որոնք մոտ են հրաբխի հյուսիսարևելյան լանջին։