գլխավոր COVID-19 «Pfizer»-ն ու «AstraZeneca»-ն արդյունավետ են կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ. հետազոտություն

«Pfizer»-ն ու «AstraZeneca»-ն արդյունավետ են կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ. հետազոտություն

Ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech և անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերը բավականին արդյունավետ են կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Անգլիայի հանրային առողջապահության ծառայությունը՝ ներկայացնելով կատարված հետազոտության արդյունքները:

Ըստ ուսումնասիրության տվյալների՝ Pfizer-ի պատվաստանյութը կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ պայքարում 88 տոկոս արդյունավետություն է ցույց տվել, AstraZeneca-ի դեղամիջոցը՝ 60 տոկոս: Տվյալները ստացվել են երկրորդ չափաբաժնի ներերկումից երկու շաբաթ անց: Երեք շաբաթ անց երկու պատվաստանյութն էլ 50 տոկոս արդյունավետություն են ցույց տվել:

Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոկի խոսքով՝ պատվաստանյութը երկու չափաբաժնի ներարկումից հետո արդյունավետ է գործում «Քովիդ-19»-ի հնդկական տարբերակի դեմ: