գլխավոր Աշխարհ Հնդկաստանում տարածվող «սև բորբոսով» վարակման մոտ 9000 դեպք է գրանցվել

Հնդկաստանում տարածվող «սև բորբոսով» վարակման մոտ 9000 դեպք է գրանցվել

Հնդկաստանում մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման մոտ 9000 դեպք է գրանցվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ասիական երկրի քիմիական արդյունաբերության նախարար Սադանանդա Գովդան:

Նրա խոսքով՝ «սև բորբոս» անունով հայտնի հիվանդության՝ տարբեր նահանգներում տարածման թվի աճով պայմանավորված՝ Ամֆոտերիցին-В հակասնկային դեղամիջոցի 23 680 սրվակ է հատկացվել բոլոր նահանգներին: Դեղամիջոցի տեղաբաշխումն իրականացվել է հիվանդների թվի քանակով: Վարակման դեպքերի թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 8848:

Նախարարի խոսքով՝ ամենից շատ տուժել է Գուջարաթ նահանգը. այնտեղ հայտնաբերվել է հիվանդության տարածման 2281 դեպք: Մուկորմիկոզն արագորեն տարածվում է նաև Մահարաշտրա, Անդհրա Պրադեշ Թելանգանա նահանգներում:

Մուկրոմիկոզը կամ «սև բորբոսը» սնկային վարակով պայմանավորված բարդացում է: Հիվանդությունը կարող է զարգանալ նրանց մոտ, ովքեր շփման մեջ են գտնվում սնկային սպորների հետ: Հիվանդությունն ամենից շատ վտանգավոր շաքարախտ, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցողների համար, հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարելուց հետո: