գլխավոր Աշխարհ Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ բողոքում են թուրքական ընկերության կողմից «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ...

Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ բողոքում են թուրքական ընկերության կողմից «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ (լուսանկարներ)

Վրաստանի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ պահանջելով դադարեցնել «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցումը: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, ցուցարարները սպառնում են «ամբողջովին կաթվածահար անել» Թբիլիսին, եթե իրենց պահանջները չկատարվեն 24 ժամվա ընթացքում:

Բողոքի ակցիան ներկա պահին ընթանում է Թբիլիսիի կենտրոնական Առաջին Հանրապետության հրապարակում: Բողոքի ցույցի մասնակիցները մի շարք պահանջներ են հնչեցրել.

-խզել Ռիոն գետի վրա «Նամախվանի» ՀԷԿ-ի կասկադի կառուցման մասին պայմանագիրը, որը կնքվել է երկրի կառավարության և թուրքական Enka Renewables ընկերության միջև,

-չեղարկել Վրաստանի կառավարության որոշումը պետական անշարժ գույքի սեփականության իրավունքը Enka Renewables ընկերությանը փոխանցելու մասին,

-քրեական գործ սկսել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են եղել նախագծի կազմմանը:

Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնավանելով բողոքի ցույցը, տեղի ունեցողն անվանել է «ժողովրդավարական գործընթացներ»:

Ցուցարարները կարծում են, որ ՀԷԿ-ի կասկադը՝ 433 ՄՎտ սահմանված հզորությամբ կործանարար ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Նրանք իրենց բողոքն են հայտնում 209 օր շարունակ: