գլխավոր Աշխարհ ՕԽ-ին հնարավոր է ներկա լինեն միայն տեղաբնակ երկրպագուներ

ՕԽ-ին հնարավոր է ներկա լինեն միայն տեղաբնակ երկրպագուներ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հակված է խաղերին թույլ տալ միայն տեղաբնակ երկրպագուների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Kyodo գործակալությունը: Նման առաջարկի կողմ է նաև Ճապոնիայի կառավարությունը, իսկ գաղափարը պատկանում է կազմկոմիտեին: Սակայն Խաղերին կարող են մասնակցել սահմանափակ թվով երկրպագուներ: Դեռևս հայտնի չէ, թե որ մրցաձևերին թույլ կտրվի ներկա լինել:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են, Խաղերը, սակայն, կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո- 2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք Խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

Հայաստանը մինչ այս պահն ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: