գլխավոր Աշխարհ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կայցելի Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կայցելի Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-27-ը կայցելի Իսրայել և Արևմտյան ափ՝ որպես Գազայի սեկտորում հաշտություն հաստատելու ԱՄՆ քաղաքականության մաս: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում վկայակոչելով իր աղբյուրները:

Բլինկենի՝ Մերձավոր Արևելք կատարելիք այցի շրջանակում, պետքարտուղարը կլինի նաև Եգիպտոսում, որը հանդես է գալիս Գազայի հաշտեցման միջնորդի դերում, ինչպես նաև Հորդանանում: