
Մոսկվան միջոցներ է մշակում էլեկտրական ինքնաշարժերի և միահեծանիվների, հիրոսքութերների և այլ անհատական փոխադրամիջոցներով երթևեկությունը կարգավորելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը:
Շապոշնիկովի խոսքով՝ առաջիկայում Մոսկվայի իշխանությունները կարող են մշակել նորմատիվ իրավական ակտի նախագիծ, որը կկարգավորի քաղաքային այգիներում և այլ հասարակական տարածքներում էլեկտրական ինքնաշարժերի երթևեկության կարգը:
Ենթադրվում է, որ արագությունը կսահմանափակվի 15 կմ/ժամով, իսկ էլեկտրական ինքնաշարժերի վարձույթը հասանելի կլինի միայն այն այգիներում, որտեղ կան հեծանվային ուղիներ:
Բացի այդ, Շապոշնիկովի խոսքով, հնարավոր է օրենք մշակվի այլ անհատական փոխադրամիջոցների՝ ժամում 25 կիլոմետր արագության սահմանափակման առնչությամբ: