գլխավոր Աշխարհ Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց...

Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց տալու համար

«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Թուրքիայի հայտնի քրեական հեղինակություններից մեկը ՝ Սեդաթ Պեկերը, ով թաքնվում է արտասահմանում, YouTube-ում տեղադրել է մի քանի տեսահոլովակներ, որոնցում նա մեղադրել է մի շարք նախկին եւ գործող բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, մասնավորապես ՝ Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապերի մեջ: